Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Սուսաննա Սաշայի Բաղդասարյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոց, շենք 2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 14092022-08-0055, տրված 2022թվականի սեպտեմբերի 14-ին) թիվ 9 բնակարանը՝ 59.27 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրել Սուսաննա Սաշայի Բաղդասարյանի ընտանիքի չորս անդամներին։
2․Որաշման 1-ին կետում նշված բնակարանի նկատմամբ համասեփականատերեր ճանաչել՝
1).Բաղդասարյան Սուսաննա Սաշայի՝ ծնված 28․08․1959թ․
2). Բաղդասարյան Արա Հակոբի՝ ծնված 18․01․1978թ․
3). Բաղդասարյան Լեռնիկ Հակոբի՝ ծնված 09․07․1983թ․
4). Բաղդասարյան ՀերմինեՀակոբի՝ծնված 29․08․1979թ․
3․ Ախուրյան համայնքի ղեկավար՝ Ա․ Իգիթյանին․
Նվիրատուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, այն ենթարկել նոտարական վավերացման և ապահովել անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիներիս միջոցներով։ |