Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 30-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և փոխանակվող հողամասի սեփականատիրոջ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի տարածքում գտնվող 08-078-0135-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,496 հեկտար մակերեսով վարելահող հողատեսքի համայնքապատկան հողամասը, հավասար պայմաններով փոխանակել Կարեն Մնացականի Ռաֆայելյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-078-0039-0019 կադաստրային ծածկագրով 0,496 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 1796015), գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հետ՝ Մարմաշեն բնակավայրի գերեզմանատան հողամասն ընդլայնելու նպատակով դրա հետ միավորելու և շահագործելու համար:
2.Հողամասերի փոխանակման համար, համայնքի կողմից լրացուցիչ վճարումներ չեն կատարվելու։
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակության մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |