Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, որոշում եմ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի տարածքում գտնվող, 08-119-0137-0003 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 10,96631 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Քեթի, Արտադրական բազայի փողոց, 7 հողամաս» հասցեն:
2. Տրամադրված հասցեն գրանցելու նպատակով սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին: