Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան գյուղի բնակիչ՝ Ռիմա Մոսկովի Պապիկյանի 2024 թվականի մարտի 7-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 58,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության խանութը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-076-0014-0020 կադաստրային ծածկագրով 0,008626 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 58,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության խանութը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-076-0014-0020 կադաստրային ծածկագրով, 0,008626 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ղարիբջանյան 1-ին խճուղի, 1/2 խանութ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 13022024-08-0041) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 507732 (հինգ հարյուր յոթ հազար յոթ հարյուր եռեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, որից՝ 463308 (չորս հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամը շինության արժեքն է, իսկ 44424 (քառասունչորս հազար չորս հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Ռիմա Մոսկովի Պապիկյանին (ծնված 01/01/1974 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ռիմա Մոսկովի Պապիկյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |