Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի 2024 թվականի ապրիլի 10-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից «Հայակական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը հատկացնել 50700 (հիսուն հազար յոթ հարյուր) դրամ:
|