Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 13-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ԷԼԼԱ ԱՐԱՅԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ՂՈՒԿԱՍԻ ՄՈՒՐԱԶՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1683-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից»  հատկացված գումարներից, Հայաստանի Հանապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2022 թվականի  միցույթի երկրորդ փուլի՝

1. Բժշկության ոլորտում 1-ին տեղը զբաղեցրած, Երևանի «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» բուժական գործ մասնագիտության  6-րդ կուրսի ուսանողուհի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Էլլա Արայի Բաղդասարյանին արժանացնել դրամական խրախուսանքի՝ 120000 /հայուր քսան հազար/ դրամի չափով:

2. Հումանիտար գիտությունների ոլորտում 3-րդ տեղը զբաղեցրած, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վարդուհի Ղուկասի Մուրազյանին արժանացնել դրամական խրախուսանքի 100000 /մեկ հարյուր հազար/ դիամի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՉԱԽՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(839.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner