Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 7-ի թիվ 2-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 146-րդ կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ուսումնասիրությունների կատարման և եզրակացության տրամադրման գործառույթը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովին (նախագահ՝ Մարտիկ Մաթոսյան)։
2․Հանձնաժողովին՝ եզրակացությունը ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում։ |