Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող «Քեթիի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 26032020-08-0011, տրված 2020 թվականի մարտի 26-ին, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Քեթի, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք 7 մանկապարտեզ/ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Քեթիի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |