Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնող խմբի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Անվստահություն հայտնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին:
2. Նախաձեռնող խումբը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ Զավեն Աշոտի Մանուկյանի թեկնածությունը:
3. Սույն որոշման նախագիծը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին, Ախուրյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», Ախուրյան» և «Հաղթանակ» խմբակցություններին: |