Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի նոյեմբերի 8-ի թիվ Կ-08112024-08-0054 որոշումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 5-րդ փողոց 57 հասցեի 08-037-0010-0017 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 1147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 2-րդ պարբերությունում և 1-ին կետում «390,43» թիվը փոխարինել «476» թվով։
2)Որոշման 2-րդ կետը հանել։