Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 106․1-ին հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնիպետի 2025 թվականի մարտի 19-ի զեկուցագիրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 25-ի N 1364-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 63-րդ կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությունը, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ ենթակետերը,հիմք ընդունելով Ինգա Հովհաննեսի Մարտիրոսյանի դիմումը և 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տրված N ԲԱ938355 ծննդի մասին պետական վկայականը
հրամայում եմ`
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-6) Ինգա Հովհաննեսի Մարտիրոսյանին աշխատանքային պարտականություններն իրականացնել հեռավար եղանակով։
2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-6) Ինգա Հովհաննեսի Մարտիրոսյանի հեռավար եղանակով աշխատելու ժամանակահատված սահմանել 2025 թվականի մարտի 21-ից՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 14։00-ից մինչև 18։00-ն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 03-ը ներառյալ։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-6) Ինգա Հովհաննեսի Մարտիրոսյանի աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում ապահովել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև անմիջական ղեկավարի համար հասանելիությունը՝ փոխադարձ համաձայնեցված եղանակով։
4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Ինգա Հովհաննեսի Մարտիրոսյանին ծանուցելու օրվան հաջորդող օրվանից։