Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ 12-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑՆԵՐ ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆԻ ՍՈՂՈՅԱՆԻ ԵՎ ՆԱԻՐԱ ԳՎԻԴՈՆԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Արմեն Ստեփանի Սողոյանը (ծնված 1973 թվականի սեպտեմբերի 06-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Ախուրյան բնակավայրի, Եղիշե Չարենցի փողոց, 12-րդ անցուղի, 10 հասցեի բնակելի տան և դրանով զբաղեցրած 0,062264 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 50,21 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ բնակելի նշանակության շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրա պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և -րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝  որոշում եմ․

1.Ճանաչել քաղաքացիներ՝ Արմեն Ստեփանի Սողոյանի (ծնված 1973 թվականի սեպտեմբերի 06-ին)  և Նաիրա Գվիդոնի Թորոսյանի (ծնված 1980 թվականի հոկտեմբերի 29-ին) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Եղիշե Չարենցի փողոց, 12-րդ անցուղի, 10 հասցեի 08-007-0073-0005 և 08-007-0073-0006  կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,062264 հեկտար մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 50,21 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner