Բովանդակություն * | ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մասնակցությամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Սեգոյանի, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանումների մեջ չներառված և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների:
Համայնքի ղեկավարը խիստ կարգադրեց պատասխանատուներին կարգավորելու փաստաթղթաշրջանառությունն ու մշակել նոր մեխանիզմներ՝ արդյունավետ և անսխալ աշխատանքի համար: Զավեն Մանուկյանը մեկ անգամ ևս հորդորեց ու պահանջեց խստագույնս հետևել աշխատանքային կարգուկանոնին, շեշտեց, որ յուրաքանչյուր աշխատակից իր լիազորոությունների սահմանում պետք է աջակցի և ուղղորդի տարբեր հարցերով համայնքապետարան եկած բնակիչներին: Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը լսեց նաև աշխատակիցների առաջարկներն ու աշխատանքին խոչընդոտող խնդիրները, վստահեցրեց, որ դրանցից շատերի լուծումը կտրվի կարճ ժամկետներում: |