Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի Հայկանուշ Իշխանի Պողոսյանի դիմումը և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի մարտի 7-ի թիվ ՇԴ1/2146/02/23 վճիռը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Ձեռքբերման վաղեմության ուժով քաղաքացի Հայկանուշ Իշխանի Պողոսյանի (ծնված 30/04/1964 թվական) սեփականությունը համարված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի 1-ին փողոց, 3 հասցեում գտնվող, 08-047-0105-0129-003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական արտադրական նշանակության անասնագոմի զբաղեցրած 08-047-0105-0129 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,067516 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել շինության սեփականատիրոջը:
2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 218 Հայաստանի Հանրապետության դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 147185 (մեկ հարյուր քառասունյոթ հազար, մեկ հարյուր ութսունհինգ) դրամ: