|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2022 թվականի N 235-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՋՐԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ 5-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 4 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼ ՄԱՐԻԱՄ ԵՐՎԱՆԴԻ ԱԲՐԵՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 605-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Մարիամ Երվանդի Աբրեյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝
որոշում է․
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան գյուղի, Ջրաշինարարների փողոց, 4-րդ անցուղի, 5-րդ շենք, թիվ 4 հասցեի, 100,86 քառակուսի մետր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 11042022-08-0039, տրված 2022 թվականի մարտի 3-ին), բաժնային սեփականության իրավունքով գրանցված ընդհանուր օգտագործման տարածքները և հողամասը նվիրել Մարիամ Երվանդի Աբրեյանի ընտանիքի երեք անդամներին, հետևյալ կազմով՝
1) ինքը՝ Աբրեյան Մարիամ Երվանդի (ծնված 1952 թվականի օգոստոսի 18-ին), 2) աղջիկը՝ Մարտիրոսյան Լուսինե Պարույրի (ծնված 1983 թվականի մարտի 19-ին), 3) թոռը՝ Սարիբեկյան Աննա Արմենի (ծնված 2004 թվականի նոյեմբերի 24-ին):
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ նվիրառուների միջոցներով:
|
Կողմ -14 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(834.50 Կբ)
Որոշում թիվ 235-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|