Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի «գ» ենթակետի, 35-րդ կետի «գ» ենթակետի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի բնակիչ Արթուր Ռազմիկի Մխիթարյանը 2024 թվականի հոկտեմբերի 2-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 410,38 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության պահեստը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-037-0012-0003 կադաստրային ծածկագրով 0,041038 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 410,38 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության պահեստը՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 20000 դրամի և շինությունների տարածագնահատման գոտիականության 0,0743 գործակցի արտադրյալի չափով, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-037-0012-0003 կադաստրային ծածկագրով, 0,041038 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Երազգավորս, 6-րդ փողոց, 15 պահեստ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 27102025-08-0040), ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 748123 (յոթ հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր քսաներեք) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 609825 (վեց հարյուր ինը հազար ութ հարյուր քսանհինգ) դրամը շինության արժեքն է, իսկ 138298 (մեկ հարյուր երեսունութ հազար երկու հարյուր իննսունութ) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Արթուր Ռազմիկի Մխիթարյանին (ծնված 1959 թվականի նոյեմբերի 29-ին):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արթուր Ռազմիկի Մխիթարյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |