Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2025 թվականի N 89-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող տեխնիկաների և տրանսպորտային միջոցների կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 77-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող տեխնիկաներով և տրանսպորտային միջոցներով ծառայություններ մատուցել ֆիզիկական և իրավաբանական անձանց:

  2. Մատուցված ծառայությունների դիմաց սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերը՝

 1) բազմաֆունկցիոնալ էքսկավատոր (JCB 3cxeco), բազմաֆունկցիոնալ էքսկավատոր (CAT 426F2), Էքսկավատոր-բեռնիչ (GEHL BL 818S MANITOU GROUP), էքսկավատոր-բեռնիչ (CASE 570 ST) - 1 ժամը՝ 13 000 դրամ, 1 օրը՝ 90 000 դրամ,

  2) ավտոգրեյդեր (ԳՍ -10.07 ) - 1 ժամը՝ 10 000 դրամ, 1 օրը՝ 70 000 դրամ,

  3) ինքնաթափ մեքենա 15 տոննա տարողությամբ (ԿԱՄԱԶ 65-115-026), ինքնաթափ-բեռնատար–(MAZ-555102-2201) - ժամը՝ 10 000 դրամ, 1 օրը՝ 80 000 դրամ,

  4) բուլդոզեր (T-170) - 1 ժամը՝ 25 000 դրամ, 1 օրը՝ 200 000 դրամ,

  5) մինի ամբարձիչ (Bobcat) - 1 ժամը՝ 13 000 դրամ, 1 օրը՝ 100 000 դրամ,

  6) ատոգրեյդեր ( SHANTUI ) - 1 ժամը՝ 20 000 դրամ, 1 օրը՝ 150 000 դրամ,

  7) բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա (HOWO) - 1 ժամը՝ 10 000 դրամ, 1 օրը՝ 100 000 դրամ,

  8) բազմաֆունկցիոնալ էքսկավատոր (LIUGONG) - 1 ժամը՝ 15 000 դրամ, 1 օրը՝ 200 000 դրամ,

  9) տրակտոր (TH-1304, TH-1804) - 1 ժամը՝ 13 000 դրամ, 1 օրը՝ 90 000 դրամ,

 10) ջրատար ջրցան (ԶԻԼ 130) - 1 ժամը՝ 6 000 դրամ, 1 օրը՝ 60 000 դրամ,

 11) ավտովերելակ (NISAN ATLEON 70.14, ISUZU ) - 1 ժամը՝ 5 000 դրամ, 1 օրը՝ 30 000 դրամ,

 12) ԳԼԴՈՆ (АМКОДОР 6712В) - 1 ժամը՝ 20 000 դրամ, 1 օրը 150 000 դրամ:

  3. Տեխնիկաների և տրանսպորտային միջոցների աշխատաժամանակը հաշվարկել հավաքակայանից դուրս գալու պահից։

  4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
  Վերը նշված տեխնիկաներով և տրանսպորտային միջոցներով ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարովի ծառայությունների մատուցումն կազմակերպել այնպես, որպեսզի դրանք բացասաբար չանդրադառնան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի առօրյա աշխատանքային գործունեությանը»։


Կողմ -23

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(825.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner