Ախուրյանի համայնքի Գետք բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ հանրային բաց քննարկում։ Քննարկումը վարում էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայքի Գետք բնակավայրի վարչական ղեկավար Նարինե Հարությունյանը, արձանագրում էր երկրորդ կարգի մասնագետ Սվետլանա Մկրտչյանը: Օրակարգում- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի հիմնախնդիրների և այդ խնդիրների լուծման հնարավոր տարբերակների մասին: Հանրային լսմանը մասնակցում էին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանը, համայնքապետարանի ծրագրերի բաժնի ղեկավար Գնել Մանուկյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուներ, բնակիչներ (Մասնակիցների ցանկը կցվում է):
Արտահայտվեցին՝
1. ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի վարչական ղեկավար Նարինե Հարությունյանը: Վարչական ղեկավարը ներկայացրեց Գետք բնակավայրում առկա հիմնախնդիրները, հատկապես կենտրոնացավ ոռոգման ջրի հիմնախնդրի լուծման առաջնահերթության վրա, առաջարկեց խնդրի լուծման մի քանի տարբերակներ: Որպես երկրորդ կարևոր խնդիր նշվեց համայնքի գազաֆիկացումը, այնուհետև մանկապարտեզի բացակայության խնդիրը:
Բնակիչների կողմից հնչեցին նաև մի շարք այլ խնդիրներ, սակայն բոլոր արտահայտվողները առաջնահերթ, նույնիսկ հրատապ համարեցին ոռոգման ջրի հարցի լուծումը: Առաջ քաշվեց ներհամայնքային և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման հարցը :Առաջարկություն եղավ կատարել գոնե հարթեցում: