Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող յոթ կտոր հողամասերն աճուրդ վաճառքի միջոցով օտարելու, օտարման մեկնարկային գները և պայմանները հաստատելու մասին» թիվ 142-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետի «հողամասի մակերեսը» սյունակի «0,45036» թիվը փոխարինել «0,33478» թվով, նույն կետի «մեկնարկային գինը» սյունակի «1544000» թիվը փոխարինել «1155000» թվով: |