Այսօր: Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 10 ՀԱՍՑԵԻ 08-119-0025-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Անդրանիկ Հովհաննեսի Պետրոսյանը (ծնված 20/12/1968 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի գյուղի, 2-րդ փողոց, 10 հասցեի, 0,17513 հեկտար մակերեսով, 08-119-0025-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով։

Բաժնային սեփականության իրավունքով Տիգրան Հովհաննեսի և Անդրանիկ Հովհաննեսի Պետրոսյաններին  պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի գյուղի, 2-րդ փողոց, 10 հասցեի հողամասի վրա գտնվող, 122,29 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնագոմը, օժանդակ շինությունը և զուգարանը կառուցվել են 1965 թվականից 1981 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը), իսկ 206,86 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով աստիճանահարթակը, բնակելի տունը, բաց պատշգամբը, հացատունը, ավտոտնակը և պարիսպները կառուցվել է 2003 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10052024-08-0076:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման  2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի,  13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Քեթի գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 և հիմք ընդունելով Անդրանիկ Հովհաննեսի Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի գյուղի, 2-րդ փողոց, 10 հասցեի հողամասի վրա գտնվող, 122,29  քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնագոմը, օժանդակ շինությունը, զուգարանը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:

2.Նույն հողամասի վրա 2003 թվականին ինքնակամ կառուցված  206,86 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով աստիճանահարթակը, բնակելի տունը, բաց պատշգամբը, հացատունը, ավտոտնակը և պարիսպները ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ, իսկ օժանդակ շինությունների՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել 0,0743 գործակիցը:

4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 127886 (մեկ հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր ութսունվեց) դրամ։

5.Նույն հողամասի վրա 1975 թվականին ինքնակամ կառուցված 4,5 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով հասարակական մատուռը և աստիճանահարթակը թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի  բաժնային սեփականատերերը։

6.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner