Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց», «Արևիկի միջնակարգ դպրոց», «Մուսայելյանի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» և «Ոսկեհասկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հատկացնել՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կաթսայատան , շենքի մի մասի ջեռուցման համակարգի վերանորոգման, շենքի մի մասնաշենքի ջեռուցման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատվիրելու համար՝ 200 000(երկու հարյուր հազար)Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մուսայելյանի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ջեռուցաման համակարգի վերանորոգման, ինչպես նաև դռների և պատուհանների փոխարինման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատվիրելու համար՝ 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջանցքի վերանորոգման նախագծանախահաշվային և սեյսմիկ եզրակացության փաստաթղթեր պատվիրելու համար՝ 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ոսկեհասկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սանհանգույցի կառուցման նախագծանախահաշվային և սեյսմիկ եզրակացության փաստաթղթեր պատվիրելու համար՝ 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։ |