Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան, Հովունի, Քեթի, Կառնուտ և Վահրամաբերդ բնակավայրերի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, դրանց բերրիությունը բարձրացնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով: 2․Հաստատել հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի։ |