Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական բյուջեի պահուսային ֆոնդից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամիս հիսուն հազարական դրամի չափով: |