Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի դիմումը,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից «Պանդո» համայնքային զարգացման հասարարական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում կառուցվող համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար տրամադրել 850 000 (ութ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |