Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հայ կաթողիկէ եկեղեցու գերապատիվ հայր Միքայել Բասմալեի 2024 թվականի մայիսի 02-ի թիվ 58/024 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ոչ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավարյում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկէ եկեղեցում ընթացող վերանորոգման աշխատանքների համար տրամադրել՝ 2100000 /երկու միլիոն մեկ հարյուր հազար/ դրամ:
|