Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

23 ապրիլի 2024 թվականի N 25

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԵՐԱԶԳԱՎՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա աղդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ.-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման սահմանված կարգի 2024 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 4-րդ փողոց 50 հասցեում տեղի ունեցան Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման նախագծի տեղակապման վերաբերյալ առաջին հանրային լսումները։ Հանրային լսումների մասին հայտարարությունը տպագրվել է «Առավոտ» օրաթերթի 23.03.2024թ.-ի N 053/7054 համարում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, հղումը՝ https://www.azdarar.am/announcments/org/330/01474722/ և ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք էջում, հղումը՝ https://www.akhuryan.am/Pages/Misc/Announces/View.aspx?recId=440 Ծրագրի անվանում՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրում 432 աշակերտական տեղով դպրոցի կառուցման նախագծի տեղակապում Ֆինանսավորող՝ ՀՀ կառավարություն Ծրագրի իրականացնող կազմակերպություն՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (այսուհետ նաև՝ ՀՏԶՀ) Կապալառու շինարարական կազմակերպություն՝ «Վանի» ՍՊԸ Նախագծի տեղակապումն իրականացնող նախագծային կազմակերպություն՝ «ՆՈՐԱՇԵՆ» ՆՏ ԱԿ

Մասնակցում էին. Աշոտ Ալեքսանյան Երազգավորս բնակավայրի վարչական ղեկավար Արամ Մխիթարյան «Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Բաղդասարյան «ՆՈՐԱՇԵՆ» ՆՏ ԱԿ-ի տնօրեն Գոռ Գրիգորյան «Վանի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Մուշեղ Մարգարյան Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ Իգոր Մուրադյան Ախուրյանի համայնքապետարանի ներկայացուցիչ Արմինե Գաբրիելյան Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի ներկայացուցիչ

Մասնակցում էին նաև «Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչները, Երազգավորս բնակավայրի բնակիչները, այլ շահագրգիռ և ազդակակիր կողմեր, որոնց ընդլայնված ցանկը (1 էջ) և հանդիպման տեսաձայնագրությունը ներկայացվում են սույն արձանագրությանը կից:

Օրակարգում՝

1. Դպրոցի կառուցման նախագծի տեղակապման ներկայացում

2. Քննարկում շահագրգիռ և ազդակակիր կողմերի հետ Ելույթ ունեցան

1. «Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Մխիթարյանը, ով իր բացման խոսքով ներկաներին տեղեկացրեց 2024-2026 թվականներին Երազգավորս բնակավայրում 432 աշակերտական տեղով նոր տիպային դպրոցի կառուցման շինարարական ծրագրի մասին: Այնուհետև խոսքը փոխանցեց «Նորաշեն» ՆՏ ԱԿ-ի տնօրեն Գագիկ Բաղդասարյանին։

2. «Նորաշեն» ՆՏ ԱԿ-ի տնօրեն Գագիկ Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեցին դպրոցի նախագիծը և կատարվելիք աշխատանքները` ըստ փուլերի։

3. ՀՏԶՀ ներկայացուցիչ Արմինե Գաբրիելյանը ներկայացրեց գործունեության բնապահպանական ասպեկտները, ՀՏԶՀ-ի ներկայացուցիչ Արմինե Գաբրիելյանը հայտնեց, որ նախագիծը կենթարկվի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության և շինարարության թույլտվություն կտրամադրվի միայն դրական եզրակացության արդյունքում։ Շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող փոշու, աղմուկի կամ այլ ժամանակավոր անհանգստացնող ազդեցություններից դեպքում, եթե համայնքից կլինեն բողոքներ օդի աղտոտվածության, փոշու կամ այլ պատճառներով, ապա կտեղադրվեն համապատասխան չափիչ սարքավորումներ: Պարբերաբար կիրականացվեն մշտադիտարկումներ շինարարության իրականացման ողջ ժամանակահատվածում։ Հարց ու պատասխան կողմերի միջև՝

1. Ներկաներից հարց հնչեց, արդյոք շինաշխատանքներում կներգրավվեն բնակավայրի բնակիչները։ Կապալառու շինարարական ընկերության «Վանի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գոռ Գրիգորյանը պատասխանեց, որ շինարարական աշխատանքները սկսվելուն պես, բնակավայրի և հարակից բնակավայրերի բնակիչներից նույնպես կընդգրկվեն շինարարական աշխատանքներում։

2. Երազգավորս գյուղի բնակիչներին անհանգստացնում էր ներկայիս դպրոցի շենքի ճակատագիրը, որը շահագործման է հանձնվել 2000 թվականին: Փոխվել են դպրոցի պատուհաններն ու դռները, կատարվել է մասնակի ներքին հարդարման աշխատանքներ: Բնակիչները խնդրեցին, որ դպրոցի շենքը կառավարությունը տրամադրի համայնքին, քանի որ բնակավայրը չունի մանկապարտեզ, մշակույթի տուն, երիտասարդների համար խմբակների տարածք։ «Նորաշեն» ՆՏԱԿ-ի տնօրեն Գ. Բաղդասարյանը խորհուրդ տվեց այդ հարցով գրավոր դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և տեղեկացրեց նաև, որ ինքը անձամբ այդ հարցը բարձրաձայնել է հիմնադրամի ղեկավարության առջև։

3. Դպրոցի տարածքում գոյություն ունեցող ջերմոցի պահպահման հարցը։ «Նորաշեն» ՆՏԱԿ-ի տնօրեն Գ. Բաղդասարյանը կրկին հորդորեց այդ հարցով գրավոր դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և տեղեկացրեց նաև, որ ինքը նույնպես այդ հարցը կքննարկի հիմնադրամի ղեկավարության հետ։

4. Ներկաների կողմից հարց բարձրացվեց դպրոցի տարածքում առկա ծառերի վերաբերյալ։ «Նորաշեն» ՆՏԱԿ-ի տնօրեն Գ. Բաղդասարյանը պատասխանեց, որ մասնագետ-դենդրոլոգի կողմից կուսումնասիրվեն գոյություն ունեցող ծառերը, կպահպանվեն բոլոր առողջ ծառերը, ինչպես նաև տեղեկացվեց, որ տարածքում կտնկվեն ավելի քան 120 բարձրարժեք դեկորատիվ ծառեր, որոնք առավել բարենպաստ են տվյալ բնակլիմայական պայմանների համար։ Նախագծային կազմակերպության տնօրեն Գ. Բաղդասարյանը դիմելով ներկաներին հարցրեց, թե արդյոք կան այլ հարցեր կամ առաջարկներ նախագծի և շինարարական ծրագրի վերաբերյալ։ Ներկաները հայտնեցին, որ լրացուցիչ հարցեր չունեն և հայտնեցին իրենց շնորհակալությունը նախաձեռնության վերաբերյալ։ Գ. Բաղդասարյանը արձանագրեց, որ 1-ին հանրային լսումը կարող ենք համարել կայացած, շնորհակալություն հայտնեց ներկաներից և հայտարարեց հանրային լսումների ավարտը։ Հանրային լսումը ավարտվեց ժամը 12։15-ին։



Կից փաստաթղթեր՝
(3.56 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner