Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 58-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 315-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Կ-06022025-08-0139 որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Քաղաքացի Արթուր Վաղինակի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 08-007-0627-0055 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ընդլայնման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 315-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում «հողամասերն» բառը փոխարինել «հողամասն» բառով,

2) 1-ին կետի «08-007-0627-0064  կադաստրային ծածկագրով հողամասը՝ Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի 13/5 հասցեի 56,5 քառակուսի մետր մակերեսով և 08-007-0627-0071 կադաստրային ծածկագրով հողամասը՝ Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի 11/14 հասցեի 31,5 քառակուսի մետր մակերեսով նույն նպատակային և գործառնական նշանակության հողամասերն» բառերը, թվերը և կետադրական նշանները  փոխարինել «08-007-0627-0072 կադաստրային ծածկագրով, Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 13/5 հասցեի 88 քառակուսի մետր մակերեսով, նույն նպատակային և գործառնական նշանակության հողամասն» բառերով, թվերով և կետադրական նշաններով,

3) 2-րդ կետի «հողամասերի» բառը փոխարինել «հողամասի» բառով,

4) 2-րդ կետի տեքստից «, որից՝ 08-007-0627-0064 կադաստրային ծածկագրով հողամասի արժեքը 68987 (վաթսունութ հազար, ինը հարյուր ութսունյոթ) դրամ, 08-007-0627-0071 կադաստրային ծածկագրով հողամասի արժեքը 38461 (երեսունութ հազար, չորս հարյուր վաթսունմեկ) դրամ» բառերը, թվերը և կետադրական նշանները հանել:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  Ամսաթիվ17/03/2025 12:30

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner