Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0627-0045 կադաստրային ծածկագրով հողամասում «ԼԱՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված հասարակական նշանակության ավտոլվացման կետը և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 100-Ա որոշման 1-ին կետում «802443 (ութ հարյուր երկու հազար չորս հարյուր քառասուներեք), 254519 (երկու հարյուր հիսունչորս հազար հինգ հարյուր տասնինը) և 547924 (հինգ հարյուր քառասունյոթ հազար ինը հարյուր քսանչորս)» բառերը, թվերը և կետադրական նշանները փոխարինել «2275014 (երկու միլիոն երկու հարյուր յոթանասունհինգ հազար տասնչորս), 1145334 (մեկ միլիոն մեկ հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր երեսունչորս) և 1129680 (մեկ միլիոն մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր ութսուն)» բառերով, թվերով և կետադրական նշաններով։ |