Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 72-Ա հրամանով հաստատված N 2 հավելվածի 47-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Կարինե Մերուժանի Գաբոյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոցի,1/2 շենքի, թիվ 2, մեկ սենյականոց բնակարանը՝ 40․84 քառակուսի մետր ընդհանւր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերել՝
Կարինե Մերուժանի Գաբոյանին (ծնված 1957 թվականի նոյեմբերի 23-ին),
2.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ նվիրառուի միջոցներով: |