Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 126-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 56-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի մայիսի 3-ի թիվ Մ-03052024-08-0010 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-077-0018-0008 կադաստրային ծածկագրով հողամասի վրա քաղաքացի Աղունիկ Մարտունիկի Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված բնակելի նշանակության շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 56-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «08-077-0018-0008»  թվերը փոխարինել «08-077-0018-0012»  թվերով,

2) Նախաբանում և 1-ին կետում «54,81 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը և անասնաշենքը» բառերը և թվերը փոխարինել «135,82 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը, անասնաշենքը, նկուղը և օժանդակ շինությունները» բառերով և թվերով,

3) 1-ին կետի տեքստից «իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 27022024-08-0035» բառերը և թվերը հանել,

4) 1-ին կետում 842936 (ութ հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր եռեսունվեց) բառերը և թվերը փոխարինել «984541 (ինը հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր քառասունմեկ)» բառերով և թվերով, «329429 (երեք հարյուր քսանինը հազար չորս հարյուր քսանինը) դրամը շինության» բառերը և թվերը փոխարինել «471034 (չորս հարյուր յոթանասունմեկ հազար երեսունչորս) դրամը շինությունների» բառերով և թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Աղունիկ Մարտունիկի Առաքելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner