Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով՝ և հաշվի առնելով կադաստրի կոմիտեի 2025 թվականի օգոստոսի 29-ի թիվ Կ-29082025-08-0152 որոշումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 1-ին փողոց 122 հասցեի 08-004-0110-0018 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 834-Ա որոշման նախաբանում «0,20867» թվերը փոխարինել «0,17390» թվերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: