Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02092024-08-0051 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի, 13/4 հասցեի, բնակավայրերի նպատակային նշանակության 0,045065 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու, մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափը հաստատելու մասին» թիվ 159-Ա որոշման 1-ին կետում և հավելվածում «ընդհանուր օգտագործման» բառերը փոխարինել «հասարակական կառուցապատման» բառերով: |