Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած «ԼԱՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ի դեմս տնօրեն Արմեն Ռազմիկի Մուրադյանի 2023 թվականի մայիսի 29-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 91,52 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոլվացման կետը և 13,74 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0627-0045 կադաստրային ծածկագրով 0,044875 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 91,52 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոլվացման կետը և 13,74 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպները ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0627-0045 կադաստրային ծածկագրով, 0,044875 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան Գյումրու խճուղի, 21/4 ավտոլվացման կետ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15052023-08-0040) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 802443 (ութ հարյուր երկու հազար չորս հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, որից՝ 254519 Հայաստանի Հանրապետության դրամը շինության արժեքն է, իսկ 547924 Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ «ԼԱՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, ի դեմս տնօրեն՝ Արմեն Ռազմիկի Մուրադյանի:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «ԼԱՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ կազմակերպության միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ինքնակամ կառույցն իրականացրած «ԼԱՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կազմակերպության գրանցման համար՝ 55․110․00009), ի դեմս տնօրեն՝ Արմեն Ռազմիկի Մուրադյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |