Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 65-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 65-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հնարապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 

Տալ համաձայնություն հետևյալ ծրագրերին՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի՝ որպես մանկարապարտեզի վերակառուցման աշխատանքներ:

 2. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի՝  Հովիտ, Բասեն, Ղարիբջանյան և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:

 3. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի՝ Բենիամին, Ազատան, Երազգավորս, Արևիկ և Ախուրյան բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի մշակույթի տան շենքի վերանորոգման աշխատանքներ:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի հին թաղամասի գազաֆիկացման աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկարապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ:

7. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Բենիամին բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:

8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկարապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ (2 փուլով):

9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ (2-րդ փուլ):

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner