Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ինմասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 14-րդկետի 1-ին ենթակետի «ե», 2-րդ ենթակետի «ե» պարբերությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և «Մեգա Սուպերմարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը որոշում եմ՝
1. «Մեգա Սուպերմարկետ» (հարկ վճարողի հաշվառման համար 05556009, իրավաբանական անձի պետական գրանցման համար, տարի, ամիս, ամսաթիվ 55.110,1256702, 08.05.2022, իրավաբանական անձի իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ազատան բնակավայր 1 փողոց 15 շենք, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ազատան բնակավայր, 1 փողոց,15 շենք 400 քառակուսի մետր հիմնական շինություն) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ոգելից խմիչքների, , ծխախոտային արտադրատեսակների ծխախոտայի նարտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 23-ից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: