Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Անժելա Լիպարիտի Ծերունյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
- Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Անժելա Լիպարիտի Ծերունյանին (հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ախուրյան Խճուղի, 11 փակուղի , 6 տնակ, ՀԾՀ՝ 6214580062, ՀՎՀՀ ՝ 87595034 ) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի գծով 2008-2023 թվականների պարտավորության նկատմամբ՝ ընդամենը 287469 ( երկու հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր վաթսունինը) դրամ, որից ապառքի գումարը կազմում է 178796 ( մեկ հարյուր յոթանասունութ հազար յոթ հարյուր իննսունվեց) դրամ, տույժը՝ 108673 (մեկ հարյուր ութ հազար վեց հարյուր յոթանասուն երեք) դրամ:
- Անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեից կատարել վճարում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|