Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2023 թվականի մարտի 17-ի թիվ 01//02496-2023, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2023 թվականի մարտի 02-ի թիվ 02.1//01894-2023 և մարտի 10-ի թիվ 02.1//02190-2023 գրությունները, հիմք ընդունելով «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Արևիկ, Երազգավորս, Մարմաշեն նախկին համայնքների ղեկավարների միջև կնքված 2019 թվականի օգոստոս 1-ի պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային այլ ծառայություններ» ծրագրի 4657 «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածից «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրել 16000000 (տասնվեց միլիոն) դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Ազատան, Արևիկ, Երազգավորս, Մարմաշեն բնակավայրերում 2019 թվականին կառուցված ֆուտբոլի փոքր խաղադաշտերի ֆինանսական պարտավորությունների կատարման համար: |