Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մեկ կտոր ջրային նպատակային նշանակության հողամասի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով:
2․Հաստատել վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրվող հողամասի մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափը՝ համաձայն հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի սեփականությունը համարվող 08-004-0733-0013 կադաստրային ծածկագրով ջրային նպատակային նշանակության հողամասը վարձակալությամբ օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու և պայմանները սահմանելու մասին» թիվ 31-Ն որոշումը։ |