Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի մարտի 22-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տանիքի և պատի վերանորոգման համար տրամադրել 450000 ( չորս հարյուր հիսուն հազար) դրամ: |