Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 572-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի և 15-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է՝
1.Համաձայնություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի տարածքում գտնվող, 08-053-0124-0013 կադաստրային ծածկագրով, 0,64516 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի, օգտակար հանածոներ և հողի բերրի շերտ չներառող, որպես հողագրունտի հանույթի տեղամաս ընտրված համայնքապատկան հողամասում հողագրունտի հանույթ իրականացնելուն:
2.Օտարվող հողագրունտի մեկ խորանարդ մետրի արժեքը հաստատել 2000 (երկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: