Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑ 4 ՀԱՍՑԵԻ 08-027-0022-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 20-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Հովհաննես Հրաչի Պետրոսյանը դիմել է  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իրենց ընտանիքի անդամներին պատկանող 08-027-0022-0010 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,18771 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն  օրինական ճանաչելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բենիամին գյուղում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 7-ի թիվ 6 որոշումով Հովհաննես Հրաչի Պետրոսյանի ընտանիքի անդամների անվամբ սեփականաշնորհված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին գյուղի 10-րդ փողոց, թիվ 4 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառուցված 195,29 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունը կառուցվել են 1988-1995 թվականներին, իսկ 0,33 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը կառուցվել է 2006 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024ALJLLX ծածկագրով։ Ղեկավարվելով  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման  և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) ենթակետի, 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով  Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ Կ-30102024-08-0228 որոշումը և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Բենիամին գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է ` որոշում եմ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին գյուղի  10-րդ փողոց, թիվ 4 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառուցված 195,29 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման: 2.Նույն հողամասի վրա 2006 թվականին ինքնակամ կառուցված 0,33 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց: 3.Որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության շինության համար սահմանել 10000 Հայատանի Հանրապետության դրամ վճար և կիրառել 0,0743 գործակիցը: Օրինականացման հաշվարկված վճարը կազմում է 246 (երկու հայրուր քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ: 4.Որոշման ընդունման օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած: 5.Որոշումն ուժի մեջ է մտնում գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 7.Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Բենիամին գյուղի 10-րդ փողոց, թիվ 4 հասցեի 08-027-0022-0010 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը և բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու  մասին» թիվ 20-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner