Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի 7-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմում 2025 թվականի սեպտեմբերի 2-ին կայանալիք մրցույթների մրցութային հանձնաժողովի ձևավորման նպատակով համակարգչում զետեղված թեկնածուների պատահական ընտրության մասին 2025 թվականի մսեպտեմբերի 1-ին կազմված N 1 արձանագրությունը՝
Որոշում եմ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 2՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շիրակի Նռանե մսուր- մանկապարտեզ», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրիկի Լիլիթ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի սեպտեմբերի 2-ին կայանալիք մրցույթների մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Հանձնաժողովի քարտուղար նշանակել Լուսինե Մաթևոսյան: