Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 1.38768 հեկտար ընդհանուր մակերեսով 2 կտոր հողամասերի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, դրանց բերրիությունը բարձրացնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով՝ համաձայն հավելվածի:
  2. Հողամասերն օգտագործման տրամադրել մրցութային կարգով, լոտերի թիվը սահմանել 2:
  3. Հողամասերի տարեկան վարձավճարի մեկնարկային չափերը սահմանել սույն որոշման 1-ին կետի հավելվածում նշված լոտերին համապատասխան:
  4. Մրցույթային մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով:
  5. Հողամասերը վարձակալությամբ օգտագործման տրամադրել քսանհինգ տարի ժամկետով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(10.41 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner