Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 36
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 36


Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15 -Ի ԹԻՎ 5 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի  15-ի թիվ 5 նիստի հետևյալ օրակարգը․

1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող և Այգաբաց բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող գույքը Ախուրյանի «Այգաբաց մանկապարտեզ» և Ախուրյանի «Կամոյի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրելու մասին
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում /բնակավայր Ախուրյան/ Միքայել ԱՆտոնյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարված բնակավայրերի նպատակային նշանակության շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում /բնակավայր Ախուրյան/ Սամվել Շեկոյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարված բնակավայրերի նպատակային նշանակության շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին
5.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Կառնուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար տրամադրելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner