Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղի բնակիչ՝ Աղունիկ Մարտունիկի Առաքելյանի 2024 թվականի մարտի 7-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 89,1 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և շվաքարանը, 54,81 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը և անասնաշենքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-077-0018-0008 կադաստրային ծածկագրով 0,09971 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տեղափոխված հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 89,1 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և շվաքարանը, 54,81 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը և անասնաշենքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-077-0018-0008 կադաստրային ծածկագրով, 0,09971 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տեղափոխված հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Մայիսյան 6-րդ փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 4, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 27022024-08-0035) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 842936 (ութ հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր եռեսունվեց) դրամ արժեքով, որից՝ 329429 (երեք հարյուր քսանինը հազար չորս հարյուր քսանինը) դրամը շինության արժեքն է, իսկ 513507 (հինգ հարյուր տասներեք հազար հինգ հարյուր յոթ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Աղունիկ Մարտունիկի Առաքելյանին:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Աղունիկ Մարտունիկի Առաքելյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |