Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի, 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով կադաստրային քարտեզում նոր առաջացած 08-004-0035-0021 ծածկագրով հողամասի մակերեսի չափն ու որակավորման վկայական ունեցող անձի կողմից 2025 թվականի նոյեմբերի 5-ին կազմված հողամասի հատակագիծը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի տարածքում գտնվող 08-004-0035-0011 կադաստրային ծածկագրով հողամասից 0,005765 հեկտար մակերեսով հատվածը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն ճանաչելու վերաբերյալ» թիվ 81-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «0,005765» թվերը փոխարինել «0,014971» թվերով:
2. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 27-ի թիվ 81-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 235-Ա որոշումը։ |