Այսօր: Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 196-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԴՈՒՍՏՐ ՄՈՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՅՈՒՄՐՈՒ ԽՃՈՒՂԻ 37 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՍՖԱԼՏԻ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 28-ին՝ Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 37 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Դուստր Մոնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետч ընկերություն) պատկանող արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ հողամասում ընկերության կողմից շինանյութի արդյունաբերության բնագավառում նախատեսվող գործունեության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը և հաշվի առնելով նախաձեռնողի՝ ընկերության տնօրենի 2025 թվականի հուլիսի 23-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`

   1.Նախնական համաձայնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 37 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Դուստր Մոնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետч ընկերություն) պատկանող արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ հողամասում, ընկերության կողմից շինանյութի արդյունաբերության բնագավառում նախատեսվող՝ ասֆալտի արտադրության նոր գործարան տեղադրելու և ստացիոնար արտադրություն իրականացնելու գործունեությանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անցկացման նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է Ղուկաս Մուրազյան  Ամսաթիվ08/09/2025 00:17

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner