Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, Մայիսյան բնակավայրը ներառող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-077-0016-0016 կադաստրային ծածկագրով, 0,14775 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը նախատեսված է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող, 08-077-0016-0016 կադաստրային ծածկագրով, 0,14775 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: |