Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացիներ Քարմիլե Խաչատուրի և Լիանա Սերյոժայի Գևորգյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց, 40 տուն հասցեավորմամբ, բնակելի նշանակության շինություններով զբաղեցված 08-077-0007-0005 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող, ինքնակամ զբաղեցված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 85 քառակուսի մետր մակերեսով, սահմանազատված, համայնքային սեփականություն համարվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել անշարժ գույքի սեփականատերերին՝ բնակելի տան պահպանման և օրինական հողօգտագործում ապահովելու նպատակով:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով՝ 43775 (քառասուներեք հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |