Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՎՈՎ 23 ԳՈՒՅՔԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԵՎ ԹՎՈՎ 4 ԳՈՒՅՔԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ հոդվածի 1-ին  և 2-րդ, 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 27-Ա, 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 223-Ա, 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 322-Ա և 2025 թվականի մարտի 14-ի թիվ 47-Ա, 2025 թվականի սեպտեմբռրի 19-ի թիվ 178-Ա, 184-Ա և 240-Ա որոշումները՝

                                                                                     Որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 23 գույքերն օտարելու նպատակով կազմակերպել աճուրդ- վաճառք։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 4 գույքերը վարձակալության տրամադրելու նպատակով կազմակերպել մրցույթ։

3․Աճուրդ - վաճառքը և մրցույթը կազմակերպել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 11։00-ին, Ախուրյանի համայնքապետարանի շենքում (հասցեն` ՀՀ  Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի, 42 շենք, երրորդ հարկ, նիստերի դահլիճ)։

4.Աճուրդի և մրցույթի անցկացումից առաջ օրենքով սահմանված կարգով «Առավոտ» օրաթերթում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am, Շիրակի մարզպետի աշխատակազմի, Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջերում հրապարակել հայտարարություն՝ սակարկությունների անցկացման տեղի, օրվա, ժամի, գույքերի գտնվելու վայրի, մեկնարկային գների, նախավճարների չափի, քայլերի չափի մասին։

5.Հաստատել հրապարակային սակարկությունների հայտարարության տեքստը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner